ՈւԵՖԱ․ Բենզեման՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

269

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Քարիմ Բենզեման անցած մրցաշրջանի արդյունքում՝ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, ՈւԵՖԱ-ի վարկածով։

Մրցանակին հավակնում էին նաեւ «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

Բենզեման այս տարի Արքայական ակումբի հետ 5-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը եւ 15 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու։

Նախորդ հոդվածըՈւԵՖԱ․ Անչելոտին՝ տարվա լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածըԿՀՎ-ն հետաքրքրված է Թուրքիայում ռուսաստանցիների անշարժ գույքով