‘Կոենտրաոյի՝ «Մանչեստեր Յունայթեդ» ձախողված տեղափոխությունը փոխեց Սիկեյրայի պլանները’

774

Ինչպես բազմաթիվ ուսանողներ, որոնք քննություններին պատրաստվում են միայն քննությանը նախորդող օրը, այդպես էլ բազմաթիվ ակումբներ նոր մրցաշրջանի համար ձեռքբերումներ են կատարում տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կամ, ավելին՝ վերջին ժամերին:

Այսպես, ինչպես հաղորդում է իսպանական «AS» օրաթերթը, երեկ կեսգիշերին մոտ «Գրանադայի» բրազիլացի ձախ պաշտպան Գիլյերմե Սիկեյրան օդանավակայանում, որտեղից պետք է մեկներ Լիսաբոն՝ իր «Բենֆիկա» տեղափոխությունը ձևակերպելու համար, սպասում էր Կոենտրաոյի՝ «Ռեալ Մադրիդից» «Մանչեստեր Յունայթեդ» տրանսֆերի հաստատմանը, ինչը ճանապարհ կբացեր իր համար դեպի «արքայական ակումբ»: Բայց «մանկունյանցիները» ուշացրին Կոենտրաոյի վերաբերյալ փաստաթղթերի ձևակերպումը, ինչի արդյունքում Սիկեյրան, ամեն դեպքում, մեկնեց Լիսաբոն և այժմ մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես կգա «Բենֆիկայում»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն, հնարավոր է, ավելի լայնամասշտաբ գործողություններ իրականացնի Սիրիայում’
Հաջորդ հոդվածը‘Հանրության պահանջները մնում են նույնը. «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության հայտարարությունը’