‘ Կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» Աժ դահլիճ. Մամուլ’

1003

Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» Աժ դահլիճ՝ արտահերթ նիստին քվորում ապահովելու համար։ Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀԿ-ական իր աղբյուրներից, ՀՀԿ-ականներին Աժ են հրավիրել անգամ արտերկրից, ուր նրանք մեկնել են գործուղումների։ Խիստ հրահանգ է իջեցվել՝ թողնել գործուղումն ու վերադառնալ Երևան։ Իշխանությունների այս շահագրգռվածության պատճառն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ Աժ արտահերթ նիստում պետք է քննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը, որոնք, ի դեպ, վիճահարույց դրույթներ են պարունակում` կապված ՀՀ ինքնիշխանության սահմանափակումների հետ։ «Սակայն այսօրվա նիստն իշխանությունների համար տհաճ անակնկալներով լի կլինի, քանի որ ընձեռվել է հերթական առիթը՝ նրանց հասցեին անխնա քննադատություններ հնչեցնելու համար»,–հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հայ ոստիկանների քաշը 2-3 անգամ գերազանցում է միջին հայ քաղաքացու քաշին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Օրենսդրությունը նախագահին իրավունք է տալիս ներում շնորհել՝ առանց խնդրագրի’