‘Կոնգրեսի ակտիվիստը՝ Աջափնյակի միջադեպի մասին. «Բուկլետ էինք ընդամենը բաժանում» (տեսանյութ)’

4046

«Բուկլետներն էին բաժանում, եկան՝ բա էս տարածքում չպետք ա բաժանեք, էս մեր տարածքն ա, երեխեքն էլ ասել են մենք օրենքի մեջ գործ ենք անում, մի խանգաարեք մեր աշխատանքին: Առաջին անգամ բրդեցին, թողեցին գնացին, երկրորդ անգամ եկան արդեն տարիքով մեծ մարդիկ՝ բա էս շենքերը մերն ա, դուք էստեղ իրավունք չունեք բաժանելու»,- երեկվա միջադեպն այսպես է ներկայացնում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից մեկը:

«Էն պահին հասանք, երբ արդեն Ալիկին ծեծում էին, մի քանի հոգի բառիս բուն իմաստով ծեծում էին՝ քացով, բռունցքներով: Կինն էլ փաթաթվել էր իրեն: Ահավոր վիճակ էր: Կինը փաթաթվում է ամուսնուն, որ գոնե պաշտպանի, իրանք էլի խփում են, կնոջն էլ հանում են էն կողմ են գցում ու էլի սկսում են ամուսոնուն խփել: Բուկլետ էինք ընդամենը բաժանում»,- պատմում է նա:

Ակտիվիստի խոսքով՝ այդ մարդիկ Հանրապետականի շտաբից էին՝ 25-30 հոգի, իսկ երբ անցնող պարեկային ծառայությունից օգնություն են խնդրել, ուշադրություն չդարձնելով՝ քշել, գնացել են:

Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակում՝ Սիլիկյան թաղամասում, ծեծի են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն իրականացնող ակտիվիստներից մեկին: Ավելի ուշ Կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Այդ հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստիկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին»:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 23-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինական «Բոկա Խունիոս» ֆուտբոլային ակումբը խաղից առաջ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկար)’