‘Կոնգրեսի երիտասարդները իրազեկում են մարտի 1-ի հանրահավաքը (Տեսանյութ, ֆոտոշարք)’

1696

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի փողոցներով բաժանում են Կոնգրեսի թերթոնները՝ իրազեկելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: 

Օրակարգում՝

* Մարտի 1-ի բացահայտման և պատասխանատուների իրավական պատասխանատվության պահանջը
* Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները
* Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարը
* Գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերը
* Արտաքին քաղաքական խնդիրներ
* Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները

Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բաժակաճառերով հեղափոխության վազքը մինչև մարագն է’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնից ազատվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը’