‘Կոնգրեսի հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ’

1600

ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` «հանցագործության կատարման մասին», որով խնդրում են պարզել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երեւույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Որևէ մեկն իրավունք չունի քիթը կոխել մյուսի մասնավոր սեփականության մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Երաժշտական դպրոցի մուտքի դռան վրա փակցված`«Ավելի լավ Երևան»-ի պաստառը’