‘Կոնգրեսի համակրին թույլ չեն տվել մտնել Նախագահական նստավայր’

1188

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ցույց են անցկացնում Նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել աշխատավարձային պարտքերը: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ ցուցարարների՝ հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը մուտք է գործել նստավայր՝ հանդիպելու Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Նախօրոք հայտարարված յոթ պատվիրակների փոխարեն Նախագահականի անվտանգության աշխատակիցները ներս են թողել միայն հինգին՝ արգելվել է Գայանե Արշակյանի եւ Անուշ Հարությունյանի մուտքը:

Անուշ Հարությունյանը, որը Հայ ազգային կոնգրեսի համակիր է, iLur.am-ին ասաց, որ անվտանգության ծառայությունում չեն պատճառաբանել արգելքը: «Ենթադրում եմ, որ նրանց տեղեկացրել են, որ ես ընդդիմադիր եմ, եւ հրահանգել են ներս չթողնել», — ասաց նա:  

 

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Տնտեսության մեջ փլուզվելու բան էլ չի մնացել’
Հաջորդ հոդվածը‘Պայմանագրային զինծառայող է վիրավորվել.aravot.am’