‘Կոնգրեսի պահանջով՝ ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում ‘

1029

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած արտահերթ նստաշրջանը, որի ընթացքում պետք է քվեարկության դրվեն գազի վերաբերյալ ՌԴ-ի հետ ստորագրված երեք համաձայնագրերը:

Նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերբերյալ իր ելույթում հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այս համաձայնագրերին, կհռչակվեն դավաճաններ: Նիստը վարող Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել Փոստանջյանի խոսափողը՝ վարման կարգի հետ առնչություն չունեցող հարց բարձրացնելու համար:

Այնուհետեւ խոսեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ հայտարարեց, որ Կոնգրես խմբակցությունը  20 րոպե ընդմիջում է պահանջում: Հովիկ Աբրահամյանը բավարարեց այս պահանջը: Նիստը 20 րոպեով ընդմիջվեց: 

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանի ելույթի մեսիջները, կամ` հանելով հենման կետերը Ս.Սարգսյանի իշխանության տակից ‘
Հաջորդ հոդվածը‘Շտապ. ՀՀԿ-ականները չեն կարողանալու քվեարկել’