‘Կոնգրեսի տարեմուտի նիստը. «Տոներից հետո անմիջապես շարունակելու ենք իշխանափոխության գործընթացը» (տեսանյութ)’

4097

Այսօր տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրապետական խորհրդի տարեվերջյան նիստը, որը գլխավորում էր Հանրապետության առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նախատոնական նիստին մասնակցում էին Կոնգրեսի տարբեր սերնդի անդամներ, համակիրներ, այդ թվում՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական եւ արվեստի գործիչներ։

iLur.am-ի հետ զրույցում գնահատելով անցնող տարին, Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ տարին բավականին նշանակալից էր, քանի որ քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածությունը եւ հոկտեմբերին Եռյակի անցկացրած հանրահավաքները հույս տվեցին ժողովրդին, որ իշխանափոխությունը հավանական է։

«Նոր տարվա տոնականատարություններից հետո մենք անմիջապես պետք է լծվենք իշխանափոխության գործին։ Եվ ես վստահ եմ, որ եթե Համաժողովրդական շարժման գործընկեր ուժերը կատարեն ճշգրիտ քայլեր, մենք շատ արագ կհասնենք մեր նպատակին», — ասաց Զուրաբյանը։

Մանրամասները տեսանյութում։

Նախորդ հոդվածը‘Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը’
Հաջորդ հոդվածը‘Տարվա ամփոփում. Կորուստներ եւ ձեռքբերումներ’