‘Կոնգրեսի ցավակցականը Աշոտ Գեւորգյանի մահվան կապակցությամբ’

2181

Հայ ազգային կոնգրեսը խորապես վշտացած է Կոնգրեսի Աջափնյակի տարածքային կառույցի խորհրդի անդամ Աշոտ Գեւորգյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում է նրա հարազատներին ու մտերիմներին:  

Աշոտ Գեւորգյանը ծնվել է 1952թ.  Երևանում, ավարտել է՝ Երևանի ճարտարագիտական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն ուսումնական հաստատության ասպիրանտուրայում: Տեխնիկական գիտությունների թեկնածու էր, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։

1974-1975 թթ. աշխատել է մեխանիկայի և էլեկտրիֆիկացիայի ԳՀԻ-ում: 1975-1979 թթ.՝ Մոսկվայի մեխանիզացիայի շինկոնստրուկտորային բյուրոյում, 1982-1987 թթ. ԵՐՊԻ դասախոս էր, 1988-1993 թթ.՝ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1993-1995 թթ. աշխատել է ֆինանսների նախարարությունում, 1995-1996 թթ.` կապի նախարարությունում, 1996-2001 թթ. արդյունաբերողների և գործարարների միություն աշխատակազմի ղեկավարն էր, 2001-2003 թթ. աշխաատել է Շենգավիթի թաղապետարանում՝ որպես բաժնի պետ, 2013 թվականից մինչ օրս աշխատել է «Հայէկոնոմբանկ»-ում:

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 9 -ին, ժամը 18։00, հասցե ՝ Հասրաթյան 29/6, «Լուար» հոգեհանգստի սրահում: Հուղարկավորությունը՝ մարտի 10-ին, ժամը  13։00-ին, նույն սրահից:

Նախորդ հոդվածը‘Անհապաղ ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Ռեալը» հաղթեց. թիմը 1/4-րդ եզրափակչում է (տեսանյութ)’