‘Կոնյակի արտադրությունը կրճատվել է, օղունը՝ աճել’

859

Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014-ի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11,1%, մինչև 5 542.2 հազ լիտր, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հայկական կոնյակի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները:

Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2.8%, մինչև 1 966,6 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 18.7%, մինչև 115.5 հազար լիտր: Օղու և ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 17,3%, մինչև 3 753.2 հազար լիտր: Գարեջրի արտադրությունն աճել է 81.6%, մինչև 254.2 հազար լիտր: 

Նախորդ հոդվածը‘Կրկին խոշոր խմբաքանակի թմրամիջոց է հայտնաբերվել, բայց նախորդ հայտնաբերվածի մի մասը դեռ չի գտնվել’
Հաջորդ հոդվածը‘Նուբարաշենում 29 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել’