‘Կոնտեն կարող է գերազանցել Կապելոյի ռեկորդը’

731

Տուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է մեկ օրացուցային տարվա ընթացքում վաստակած միավորների քանակով նոր ռեկորդ սահմանել: Նշենք, որ ռեկորդը սահմանվել է 2005 թվականին եւ կազմում է 93 միավոր: Այն պատկանում է Ռուսաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Ֆաբիո Կապելոյին եւ կազմում է 91 միավոր, տեղեկացնում է Football Italia-ն:

Ներկայումս «Յուվենտուսը» իր ակտիվում ունի  91 միավոր եւ եթե այս տարվա Իտալիայի առաջնության 18-րդ տուրի՝ տարվա վերջին խաղում հաղթի «Կալյարիին», ապա կգերազանցի Կապելոյի ռեկորդը:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Աբիդալի ապաքինման ժամանակագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Հնագետները Մեքսիկայում արտասովոր մարդկային գանգեր են գտել (Լուսանկարներ)’