Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» մեկնարկեց հաղթանակով

437

Երեւանի «Նոան» հաղթանակով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի փոխչեմպիոնը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 77–րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Անտոն Պոպովիչը։

Պատասխան հանդիպումը Ֆինլանդիայում տեղի կունենա հուլիսի 15–ին։

Կուոպիո քաղաքը ներկայացնող թիմը Ֆինլանդիայի 6-ակի չեմպիոն է, նախորդ անգամ երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է 2019-ին: 

Այս զույգի հաղթողին որակավորման երկրորդ փուլում սպասում է ուկրաինական «Վորսկլա Պոլտավան»:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Նոա» (Հայաստան) — «ԿուՊՍ» (Ֆինլանդիա)` 1։0

Անտոն Պոպովիչ, 77, ինքնագոլ

«Ֆեհերվար» (Հունգարիա) — «Արարատ» (Հայաստան)՝ 22:00 (Երեւանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Իոն Օրլիչ (Մոլդովա)

«Մարիբոր» (Սլովենիա) – «Ուրարտու» (Հայաստան)՝ 22:45

Գլխավոր մրցավար՝ Նաթան Վերբումեն (Բելգիա)

Նախորդ հոդվածըՀայտնաբերվել և տարհանվել է ևս երկու աճյուն
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Արարատը» ոչ ոքի խաղաց Հունգարիայում