Հայտնաբերվել և տարհանվել է ևս երկու աճյուն

661

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս երկու, նախնական տվյալներով` ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Նախորդ հոդվածըԵրկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա. «Նոան» մեկնարկեց հաղթանակով