Կոչ է արել խուսափել ՀՀ-ում հակառուսական տրամադրությունները սաստկացնող բառերից

245

Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը կխուսափի վտանգավոր բառերից և արտահայտություններից, որոնք նպաստում են հակառուսաստանյան տրամադրությունների սաստկացմանը Հայաստանում։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, որի խոսքը մեջբերվել է ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքում։

«Վաշինգտոնին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Հայաստանում արհեստականորեն հակառուսաստանյան տրամադրություններն ուժեղացնող բառերից ու արտահայտություններից։ Այդպիսով հաստատվում է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրը ոչ թե Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն ու խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և եվրասիական տարածքի դիտավորյալ ապակայունացումը՝ այդ տարածաշրջանից մեզ դուրս մղելու հեռանկարով»,- ասել է դիվանագետը։

Անտոնովը նաև մեկնաբանել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության ոլորտում հուսալի գործընկեր չէ։ «Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը, միշտ ձգտել է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել այդ եղբայրական երկրին, այդ թվում՝ իր խաղաղապահներին ուղարկելով Լեռնային Ղարաբաղ։ Միայն այն փաստը, որ ռուսաստանցի զինվորները զոհվել են իրենց ծառայության ժամանակ, ընդամենն ընդգծում է, որ Ռուսաստանը պատրաստ է դժվար որոշումներ կայացնել՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար»,- նշել է դեսպան Անտոնովը։

Նախորդ հոդվածըԱրցախի առողջապահության նախարարության հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԷրդողանը Հայաստանին հորդորում է «սեղմել հանուն խաղաղության պարզված ձեռքը»