Էրդողանը Հայաստանին հորդորում է «սեղմել հանուն խաղաղության պարզված ձեռքը»

244

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա դաշնակիցը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդիպել են Նախիջևանում։

Ավելի վաղ թուրք առաջնորդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ողջունել է Բաքվի գործողությունները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունն ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։ Նախիջևանում նա Հայաստանին հորդորել է «սեղմել իրեն պարզված խաղաղության ձեռքը»։

Միաժամանակ, շատ երկրներ դատապարտեցին ռազմական գործողությունը՝ մտահոգություն հայտնելով այնտեղ ապրող հայերի ճակատագրի կապակցությամբ։

Ալիևը հայտարարել է, որ սկսում է Ղարաբաղի վերաինտեգրումը։ «Ղարաբաղի շրջանում ապրող մարդիկ, անկախ իրենց էթնիկ պատկանելությունից, հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Եվ նրանց պաշտպանությունը, անվտանգությունը և իրավունքները կերաշխավորի ադրբեջանական պետությունը»,- ասել է Ալիևը։

Սակայն հազարավոր ղարաբաղցիներ արդեն լքել են իրենց տները՝ զգուշանալով էթնիկ զտումներից։

Նախորդ հոդվածըԿոչ է արել խուսափել ՀՀ-ում հակառուսական տրամադրությունները սաստկացնող բառերից
Հաջորդ հոդվածըԱրցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացնում է