‘Կոպենհագենում նշվել է «Ջրահարսի» 100-ամյակը’

1252

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում նշվել է Հանս Քրիստիան Անդերսենի ամենահայտնի հեքիաթներից մեկի հերոսուհուն՝ Ջրահարսին պատկերող քանդակի 100-ամյակը, հաղորդել է BBC-ն: Տոնական միջոցառումների ընթացքում  այն ծովախորշում, որտեղ տեղադրված է քանդակը, 100 կանայք  «100» թվանշանն են կազմել: Քաղաքում նաև շքերթ և համերգ է տեղի ունեցել, մանկական կոլեկտիվները շնորհավորել են արձանի 100-ամյակը: Բացի այդ, աշխարհի շատ երկրներում Ջրահարսի կերպարի մեջ մտած աղջիկները լուսանկարվել են հանրահայտ տեսարժան վայրերում՝ Քոլիզեյի, Էյֆելյան աշտարակի, Սիդնեյի օպերայի մոտ և այլուր:

Ջրահարսի արձանի հեղինակը դանիացի քանդակագործ Էդուարդ Էրիքսենն է, որն այն ստեղծել է 1913 թ: Այդ ժամանակից ի վեր քանդակը բազմիցս վնասվել է ու վերականգնվել: Արձանը Կոպենհագենի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է, ուր ամեն տարի հայրյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում: «Ջրահարսը» միայն մեկ անգամ է լքել իր ծովածոցը՝ 2010 թ.՝ Շանհայի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար, փոխանցում է rbk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մանրամասներ Կոմիտաս 5-ից. Թեժ իրավիճակ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Ստամբոլցյանի փոխարեն թութակներ կամ՝ գողը գոռում է՝ բռնեք գողին’