‘Կոռուպցիայի գործի շրջանակներում գաղտնալսվել է Թուրքիայի վարչապետի հեռախոսը’

877

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հետաքննության ընթացքում գաղտնալսվել են երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունները, այսօր տեղեկացրել է Milliyet թերթը: Ինչպես նշում է պարբերականը, մեկ տարի առաջ Ստամբուլի ոստիկանությունում տեղեկություն է ստացվել կոռուպցիոն լուրջ խախտումների մասին, և այդ տարվա ընթացքում գաղտնալսվել են երկրի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հեռախոսազրույցները:

Թուրքիայի պաշտոնական անձինք առայժմ չեն մեկնաբանել այս լուրը:

Նախօրեին Թուրքիայի ոստիկանությունը երկրի մի շարք քաղաքներում, ինչպես՝ Ստամբուլում և Անկարայում, հատուկ գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 52 հոգի, այդ թվում՝ գործարարներ և մի քանի նախարարների որդիներ: Նրանք ձերբակալվել են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի իրացման մեղադրանքով:

Դեկտեմբերի 18-ին Թուրքիայում աշխատանքից ազատվել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր զբաղված էին կոռուպցիայի գործի հետաքննությամբ, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Գյուղատնտեսական նշանակության հողերը մեկ տարում էժանացել են 3%-ով’
Հաջորդ հոդվածը‘Տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքները’