‘Կոռուպցիայի դասական օրինակ քաղաքապետարանում. «Ժողովուրդ»’

2076

Հետին թվով պայմանագրեր կնքելը Երևանի քաղաքապետարանի մոտ կարծես թե գործելաոճ է դարձել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հոկտեմբերի 15-ին երեք ընկերությունների` «Անանո» ԱՊԸ-ի, «Կարգին մատակարար» ՍՊԸ-ի և «Ռուբիկոն Պլյուս» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագրեր` համապատասխանաբար 11 մլն 992 հազ, 471 հազ և 3 մլն 914 հազ դրամ արժեքով: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Ըստ պայմանագրերի` ընկերությունները քաղաքապետարանին պետք է մատակարարեն 56 անուն սննդամթերք, որոնցից մի մասի մատակարարման ժամկետը սահմանվել է հունիսի 1-ից հունվարի 1-ը: Այսինքն` քաղաքապետարանը սեպտեմբերին մրցույթ է հայտարարել, որպեսզի հոկտեմբերին պայմանագիր կնքի հունիսին արդեն իսկ մատակարարված ապրանքների ձեռքբերման համար: Սա կոռուպցիայի դասական օրինակ է:

Ի դեպ, քաղաքապետարանից դեռ չեն պատասխանել Հրազդան կիրճի ճանապարհի վերանորոգման աշխատանքների հետին թվով պայմանագրի վերաբերյալ թերթի հարցմանը:

Նախորդ հոդվածը‘Արարատյան դաշտը անապատանում է, իսկ Հովիկ Աբրահամյանի եղբոր հորերը շարունակում են աշխատել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 24-ին տեղումներ չեն սպասվում’