‘Հոկտեմբերի 24-ին տեղումներ չեն սպասվում’

1235

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ և մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ին`  հատկապես ցերեկը,  կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: 

 
 
Երևանում հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին ժամանակ առ ժամանակ` անձրև: 
 
 

Նախորդ հոդվածը‘Կոռուպցիայի դասական օրինակ քաղաքապետարանում. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն է որոշելու՞ հարկային արտոնություններ ստացող Հայաստանի բնակավայրերը. «ՉԻ»’