‘Կոսովոն դիտարկում է Ալբանիայի հետ միավորման հանարաքվեի հնարավորությունը’

1094

Կոսովոն քննարկում է Ալբանիայի հետ միավորվելու հնարավորությունը, եթե Եվրամիությունը շարունակի մեկուսացնել երկիրը: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին, որի խոսքը փոխանցել է Al Jazeera-ն:

«Եթե ԵՄ-ն շարունակի մեկուսացնել Կոսովոն, ապա կքննարկվի Ալբանիայի հետ միավորվելու ինստիտուցիոնալ գործողությունների կամ հանրաքվեի հնարավորությունը: Մենք դա կարող ենք անել խորհրդարանական բանաձևերի կամ Կոսովոյում և Ալբանիայում հանրաքվեների միջոցով: Եթե ԵՄ-ն չի ցանկանում ընդունել երկու ալբանական պետություններ՝ երկու դրոշով, թող միայն մեկն ընդունի»,- հայտարարել է Տաչին:

Կոսովցիների առաջնորդի խոսքով՝ այդ գաղափարը «կվերականգնի պատմական իրավունքը»:

Փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Կամակորությունը զվարճալի է մանուկների միջավայրում պաղպաղակ ուտելիս’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Դիվոտածները’