‘Կոստանյանի խոսքով` մարտի 1-ի նախաքննությունը դեռ շարունակվում է’

1078

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը անդրադարձավ նաեւ մարտի 1-ի գործին` նշելով, որ դիտել է բոլոր տեսագրությունները: «Ամեն անգամ մենք խոսում ենք հանցագործությունները բացահայտելու մասին, բայց միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ ամեն քրեական գործ չի, որ բացահայտվում է վեց տարվա ընթացքում: Գործի բացահայտվածությունը կարող է տեւել երկար ժամանակ, իսկ արդյունքը լինի աննախադեպային»,- նշեց նա` հավելելով, որ ամենակարեւորը այն է, որպեսզի իրավապահ մարմինները կարողանան ապահովվել լրիվության, բազմակողմանիության եւ օբյեկտիվության սկզբունքների առկայությունը` անկախ նրանից, թե դրա արդյունքում գործը բացահայտվում է, թե ոչ:

«Եթե մենք կարողանանք ապահովվել այս երեք սկզբունքների առկայությունը, ապա կարծում եմ, որ արդյունքում կունենանք գործի բացահայտվածություն: Տվյալ գործում մեր հիմնական նպատակը այն է, որ կատարենք բոլոր անհրաժեշտ գործողությունները: Այսինքն` քննարկենք բոլոր վարկածները, բոլոր հնարավոր տարբերակները, սակայն ծավալը հաշվի առնելով` դա բավականին ժամանակատար գործ է: Համենայնդեպս, կարող եմ փաստել, որ նախաքննությունը դեռեւս շարունակվում է, իսկ վերը նշածս երեք սկզբուքների առկայությունը դեռեւս ապահովված չի»,- հավելեց Կոստանյանը:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Նիգերիա – Արգենտինա. F խմբի առաջատարների պայքարը’