‘Կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (ֆոտոշարք)’

1117

Նոյեմբերի 15-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են:

Նույն օրը, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1984 թ. ծնված Ֆարշիդ Ա.-ին և 1986 թ. ծնված Ֆարշադ Ա.-ին:

Պարզվել է, որ  նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, «Մալիբուի» այգում  Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և անզգուշորեն կոտրել:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց տրանսպորտի և կապի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման մասին հաշվետվությունը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’