‘Կորած ու նախօրեին հայտնաբերված 18-ամյա Մուրադյանը կտրել է երակները’

1784

Մայիսի 11-ին տնից դուրս եկած եւ երեկ հայտնաբերված 18-ամյա  Արմեն Մուրադյանը կտրել է իր երակները: NEWS.am-ի տեղեկություններով` երիտասարդին տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, երիտասարդը ոչ թե կորել էր, այլ պարզապես գնացել էր աղջիկների հետ ժամանակ անցկացնելու, եւ ծախսելով փողերը` վախեցել էր վերադառնալ, քանի որ կարծում էր, թե ծնողները կբարկանան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երիտասարդը  դուրս է եկել տնից  մայիսի 11-ի առավոտյան: Վերջին անգամ նրան տեսել էին Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում:

Ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրը դիմել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում էին համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Մայիսի 14-ին նա հայտնաբերվել էր:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հացկատակների խրախճանքը՝ Հայաստանի հյուծված մարմնի վրա’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն պատրաստվում է խաղաղ, օրինական ճանապարհով դառնալ իշխանություն’