‘Կորեական ԶԼՄ-ները հրապարակել են Սերժ Սարգսյանի հիվանդությունների ցանկը’

6554

Ինչպես հայտնի է` այս տարվա սկզբին  Սերժ Սարգսյանը մոտ երկու շաբաթ անցկացրել է Հարավային Կորեայի կլինիկաներից մեկում, որտեղ ցողունային փոխպատվաստումներ է կատարել:

Նշվում էր, որ փոխպատվաստումներն արվել են բջիջների երիտասարդացման, ինչպես նաեւ կոկորդի եւ ձայնալարերի հետ կապված խնդիրների բուժման համար: Երեկ կորեական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սարգսյանը նաեւ մի շարք այլ հիվանդություններ էլ է ուենցել: Մասնավորապես, ըստ հարավկորեական ԶԼՄ-ների՝ հրապարակված ախտորոշման մեջ նշվում է, որ Սարգսյանը տառապում է արտրիտով, տենդինիտով եւ կոնքոսկրի ինչ-որ հիվանդությամբ:

Նշենք, որ արտրիտը հոդերի հիվանդության հավաքական անվանումն է: Կարող է առաջանալ տարատեսակ վարակների, նյութափոխանակության խանգարման դեպքում: Տենդինիտը հյուսվածքների բորբոքումն է: Տենդինիտի ամենահաճախ հանդիպող պատճառներն են միկրոտրավմաները: 

Նախորդ հոդվածը‘Մայդանն ու Արցախի հիմնախնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը ասուլիս է տալիս Ուկրաինայի վերաբերյալ (ՈւՂԻՂ)’