Կորի Գաուֆը կորոնավիրոսի պատճառով բաց կթողնի Տոկիո-2020-ը

495

Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը վարակվել է կորոնավիրոսով և բաց կթողնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Այդ մասին 17-ամյա մարզուհին հայտնել է թվիթերյան էջում:

«Միշտ երազել եմ ԱՄՆ-ի թիմի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին և հույս ունեմ, որ դեռ կունենամ այդպիսի հնարավորություն»,- գրել է Գաուֆը:

Կորի Գաուֆը պետք է դառնար Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին մասնակցած ամենաերիտասարդ մարզուհին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Նախորդ հոդվածըՏիխանովսկայան այցելում է Սպիտակ տուն և Կապիտոլիում
Հաջորդ հոդվածըՋեֆ Բեզոսը մեկնում է տիեզերք սեփական տիեզերանավով