‘Կորյուն Փիլոյանն ազատվել է աշխատանքից’

1079

Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Փիլոյանը՝ վատ իմաստով առավել շատ հայտնի դարձավ 2008-ի մարտիմեկյան սպանդից հետո ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերով: 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ նախագահը Մաքսային միությանը առնչվող հարցերով մեկնել է ՌԴ ‘
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում ամուսինը փողոցում դանակով հարվածել է կնոջ պարանոցին’