Կորոնավիրուսն աշխարհում․ Մոսկվան նոր ռեկորդներ է սահմանում

2117

Կիրակի օրը Մոսկվան նոր ռեկորդ է սահմանել կորոնավիրուսից մահացության թվերով․ մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքում մահացել է 114 հիվանդ։

Երկուշաբթի օրվանից Մոսկվայում ռեստորաններ և սրճարաններ կարող են այցելել միայն նրանք, ովքեր արդեն հիվանդացել են կորոնավիրուսով, պատվաստվել են կամ բացասական թեստ ունեն։

Հունաստանը ռուսաստացի բոլոր զբոսաշրջիկներին պարտադրել է հանձնել Covid-19-ի թեստ երկիր մուտք գործելուց 72 ժամ առաջ և անմիջապես մուտք գործելուց հետո։ Այդ կանոնը կվերաբերի նաև պատվաստում ստացած անձանց։

Հարավային Աֆրիկան նոր կոշտ սահմանափակումներ է մտցրել՝ կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» շտամմով վարակվածների թվի կտրուկ աճի կապակցությամբ։ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ասել է, որ երկրում համավարակի երրորդ ալիքն է մոլեգնում։ Երկու շաբաթով արգելվել են բոլոր հանրահավաքներն ու հավաքները, պարետային ժամը երկարացվել է մեկ ժամով, ռեստորանները միայն առաքում կիրականացնեն, ալկոհոլի վաճառքն արգելված է։

Գերմանացի զբոսաշրջիկներն սկսել են շուտափույթ վերադառնալ Պորտուգալիայից, որպեսզի արձակուրդից վերադառնալուց հետո խուսափեն երկշաբաթյա կարանտինից, ինչը երկրում պարտադիր է դառնալու երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը։ Ավելի վաղ Պորտուգալիայի իշխանությունները փակել են մայրաքաղաքի ելումուտը՝ այն բանից հետո, երբ Լիսաբոնում կորոնավիրուսի նոր դեպքերի ավելի քան 70 %-ը բաժին է ընկել «Դելտայով» վարակվածներին։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 180 միլիոնից։ Համավարակի ընթացքում մահացել է ավելի քան 3,9 մլն մարդ։ Պատվաստանյութի ներարկում է ստացել 2,8 մլրդից ավելի մարդ, տեղեկացնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿանադայում չորս եկեղեցի են այրել, նաև հնդկացի երեխաների հարյուրավոր գերեզմաններ են գտել
Հաջորդ հոդվածըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116 նոր դեպք, առողջացել է 73 մարդ