Կանադայում չորս եկեղեցի են այրել, նաև հնդկացի երեխաների հարյուրավոր գերեզմաններ են գտել

2115

Կանադայի արևմուտքում, բնիկ ժողովուրդների բնակավայրերում, այս շաբաթվա ընթացքում այրվել է չորս կաթոլիկ եկեղեցի։

Վերջին շաբաթներին այս շրջանում, կոթոլիկ գիշերօթիկ դպրոցների տեղերում,  որտեղ անցյալ ժամանակներում հարկադրաբար տեղավորում էին երկրի բնիկ բնակչության ընտանիքների երեխաներին, հնդկացի երեխաների հարյուրավոր գերեզմաններ են հայտնաբերվել։

 Պնդել, որ այս երկու իրադարձությունների միջև կապ կա, ոստիկանությունն առայժմ չի կարող։ Այրված եկեղեցիների պահով ոստիկանությունը նաև չի պնդում, որ դրանք հրկիզման հետևանք են, բայց հրդեհները հետաքննում է որպես կասկածելի միջադեպեր։

Մայիսին և հունիսին Կանադայի արևմուտքում, այդ թվում՝ նաև Բրիտանական Կոլումբիայում, 966 անանուն գերեզման էր հայտնաբերվել այն տեղում, որտեղ նախկինում երկու ինտերնատ է եղել հնդկացի երեխաների համար։ Այդ գիշերօթիկները հնդկացիներին ձուլելու՝ 19-20-րդ դարերում գործող ծրագրի մասն էին։ Դա պետական ծրագիր էր, սակայն ինտերնատները ղեկավարում էին կրոնական կազմակերպությունները։

Մայիսին Բրիտանական Կոլումբիայի Կամլուպս բնակավայրում նախկին գիշերօթիկ դպրոցի տեղում հայտնաբերվել էին 215 երեխաների գերեզմաններ։ Այդ ինտերնատը բացվել էր 1890 թ․ և փակվել 1978-ին, այն ղեկավարում էր հռոմեա-կաթոլիկական եկեղեցին։

Հունիսի 25-ին  Սասկաչևան շրջանի հարավ արևելքում բնիկ ժողովուրդների ինքնակառավարման մարմինը հայտարարել է, որ Մարիվալ գյուղակում հայտնաբերվել է ևս 751 անանուն գերեզման։ Արդյո՞ք բոլորը մանուկների գերեզմաններ են՝ առայժմ պարզ չէ։ Մարիվալում գործող գիշերօթիկը նույնպես ենթարկվել է հռոմեա-կաթոլիկական եկեղեցուն։

 Ձուլման ծրագիրը Կանադայում գործել է 1863-ից մինչև 1998 թվականը, և այդ ընթացքում իշխանությունները ծնողներից խլել և գիշերօթիկներում են տեղավորել ավելի քան 150 հազար հնդկացի երեխաների։ Այնտեղ նրանց արգելել են խոսել իրենց մայրենի լեզվով և հետ են վարժեցրել հնդկական ավանդույթներից ու կենսակերպից։ 2008 թ․ Կանադայի իշխանությունների ստեղծած հանձնաժողովը պարզել է, որ գիշերօթիկների շրջանավարտների մեծ մասը չի վերադարձել իր համայնքը, և հարկադիր ձուլման ծրագիրն անվանել է մշակութային ցեղասպանություն։ Կանադայի կառավարությունն այդ ժամանակ ներողություն է խնդրել բնիկ ժողովուրդներից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը հարված է հասցրել իրանամետ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսն աշխարհում․ Մոսկվան նոր ռեկորդներ է սահմանում