Կորոնավիրուսն աշխարհում

428

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը համավարակի սկզբից հասել է 189 միլիոնի։ Այդ ընթացքում վիրուսից մահացել է ավելի քան 4 միլիոն մարդ։

Այսօրվա դրությամբ հիվանդ է 12 միլիոնից ավելին։ Պատվաստվածների թիվն աշխարհում կազմոմ է մոտավորապես 3,4 միլիարդ։

Ռուսաստանում կրկին աճում են մահացության թվերը․ վերջին օրվա ընթացքում՝ հուլիսի 13-14-ին, մահացել է 786 հիվանդ (նախորդ օրը՝ 780)։ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը, պաշտոնական տվյալներով, անցնում է 145 հազարից։ Ընդ որում, փորձագետները պնդում են, որ այդ թիվը զգալիորեն փոքրացված է։

Փարիզում  Բաստիլի գրավման 232-րդ տարեդարձի օրը կրկին բողոքի ցույցեր և անկարգություններ են տեղի ունեցել․ փողոց են դուրս եկել նրանք, ովքեր դեմ են նախագահ Էմանյուել Մակրոնի պլաններին, որոնց համաձայն՝ սրճարաններ, ռեստորաններ և կինոթատրոններ այցելել կարելի կլինի պատվաստման վերաբերյալ հավաստագիր կամ բացասական թեստի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում։

Իսպանիայի սահմանադրական դատարանը որոշել է, որ կառավարության կողմից սահմանված՝ անցյալ տարվա խստագույն լոքդաունը չի համապատասխանում օրենքի տառին։ Այժմ այն իսպանացիները, որոնք տուգանվել են լոքդաունի կանոնները խախտելու համար, կարող են պետությունից պահանջել վերադարձնել իրենց փողերը։

Բրիտանիայում նույնպես մեծանում է վարակի նոր ալիքը։ Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 42,3 հազար նոր դեպք, և սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին կես տարում։

Տոկիոյում Օլիմպիադայի մեկնարկից տասն օր առաջ այն հյուրանոցում, որտեղ տեղավորվել է բրազիլական թիմի մի մասը, հայտնաբերվել է կորոնավիրուսի օջախ։ Վիրուս է հայտնաբերվել հյուրանոցի յոթ աշխատակիցների մոտ, ընդ որում՝ նրանք մարզիկների հետ չեն շփվել։

ՀԱՀ-ի ռեգբիի օլիմպիական թիմն ուղարկվել է կարանտինի․ կորոնավիրուս է հայտնաբերվել նրանց հետ միասին Ճապոնիա թռչող ուղևորներից մեկի մոտ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայի առաջնություն․ Առաջին տուրի զույգերը
Հաջորդ հոդվածը«Զոհ-1»․ ԱՄՆ-ը մեղադրում է իրանցի գործակալներին՝ լրագրողին առևանգելու փորձի համար