«Զոհ-1»․ ԱՄՆ-ը մեղադրում է իրանցի գործակալներին՝ լրագրողին առևանգելու փորձի համար

391

Ամերիկյան իշխանությունները մեղադրել են Իրանի հատուկ ծառայությունների չորս աշխատակիցների, որոնք փորձել են առևանգել և երկրից տանել նյույորքցի լրագրողի։

Իրանը հերքում է այդ մեղադրանքները, իսկ ենթադրյալ զոհը՝ հայտնի լրագրողուհի Մասիհ Ալինեջադը, որն Իրանի վարչակարգի հետևողական քննադատն է, շնորհակալություն է հայտնել ՀԴԲ-ին՝ ավտոկրատ ռեժիմից իրեն պաշտպանելու համար։

Նյու Յորքի դաշնային դատարանի կայացրած դատավճռում մանրամասն նկարագրվում են իրանական հատուկ ծառայությունների հավանական գործողությունները։ Պոտենցիալ զոհի ո՛չ սեռը, ո՛չ անունը չի նշվում․ այն անձը, որին նրանք հետևում են, նշվում է որպես «Զոհ-1»։

Մեղադրանքի կողմի վարկածով՝ Իրանում ապրող չորս օպերատիվ աշխատակիցները գումար են ստացել Իրանի կառավարությունից՝ Կալիֆոռնիայում ապրող իրանական ծագման մի կնոջ օգնությամբ։

Մինչ ԱՄՆ-ում լրտեսումն սկսելը, 2018 թ․, իրանական իշխանությունները փորձել են «Զոհ-1»-ին դուրս տանել երրորդ երկիր ու այնտեղից նրան առևանգել և տեղափոխել Իրան։ Այդ նպատակով նրանք նույնիսկ փող են առաջարկել իրենց թիրախի ազգականներին, բայց նրանք հրաժարվել են մասնակցել այդ հատուկ գործողությանը։

Մեղադրանքը պնդում է, որ իրանցի օպերատիվ աշխատակիցներից մեկի մոտից առգրավված հեռախոսում եղել են «Զոհ-1»-ի ու ևս երկու մարդու լուսանկարներ, այդ երկուսին օպերատիվ աշխատակիցները կարողացել են խաբեությամբ դուրս հանել  երրորդ երկիր և ձերբակալել։ Նրանցից մեկը հետագայում մահապատժի է ենթարկվել, իսկ մյուսը դատապարտվել է ազատազրկման։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուսն աշխարհում
Հաջորդ հոդվածըՄեսին 5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ