Կուբայում անկարգությունների ընթացքում առաջին զոհն է արձանագրվել

382

Կուբայի իշխանությունները հաստատել են անցած կիրակիից այդ երկրում բռնկված բողոքի ցույցերի մասնակիցներից մեկի մահը։

Կուբայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 36-ամյա տղամարդը զոհվել է երկուշաբթի, Հավանայի արվարձանում։ Պաշտոնատար անձինք հայտարարում են, որ նա եղել է այն խմբում, որը հարձակում է գործել կառավարական շենքի վրա։

«Անկարգությունների մասնակիցներից մեկը՝ 36-ամյա քաղաքացի Դիուբիս Լաուրենսիո Տեհեդան, զոհվել է։ Նա ապրում էր քաղաքի այդ շրջանում, նախկինում դատված էր գողության և խուլիգանության համար»,- ասվում է Կուբայի կոմկուսի Granma թերթի հրապարակման մեջ։

Կուբայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ երկրում բողոքի ցույցերի կազմակերպման ետևում կանգնած է ԱՄՆ-ը։ Վաշինգտոնը հերքում է այդ մեղադրանքները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնությո՞ւն», թե՞ «Կայեն և Աբել»
Հաջորդ հոդվածըՀԱՀ․ Անարխիա, թալան և տասնյակ զոհեր՝ նախկին նախագահ Զումայի բանտարկությունից հետո