ՀԱՀ․ Անարխիա, թալան և տասնյակ զոհեր՝ նախկին նախագահ Զումայի բանտարկությունից հետո

403

Հարավաֆրիկյան Հանրապետության ոստիկանության նախարարը մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկրում գրեթե մեկ շաբաթ շարունակվող զանգվածային անկարգությունների զոհ է դարձել արդեն առնվազն 72 մարդ, գրեթե 800 հոգի ձերբակալվել է, հիմնականում՝ երկրի ամենամեծ քաղաքում և տնտեսական մայրաքաղաքում՝ Յոհանեսբուրգում։

Նախարարը հույս է հայտնել, որ իր ենթականերին կհաջողվի թույլ չտալ իրավիճակի հետագա վատթարացում։

Անկարգություններն ու հուզումներն սկսվել են այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ջեյքոբ Զուման անցյալ հինգշաբթի հանձնվել է իշխանություններին և սկսել է կրել իր 15- ամսյա պատժաժամկետը, որին դատապարտվել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, երբ դատական նիստին չէր ներկայացել իր դեմ կոռուպցիոն մեղադրանքները քննելու ժամանակ։

79-ամյա Զուման ապարտեիդի դեմ պայքարի վետերան է, ժամանակին նա 10 տարի անցկացրել է Ռոբեն կղզու խիստ ռեժիմի բանտում։ Զուման պետությունը ղեկավարել է 2009-2018 թթ․։ Հրաժարական է տվել սեփական կուսակցության՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) պահանջով, քանի որ նրա նկատմամբ կաշառքի ու կոռուպցիայի մեղադրանք էր ներկայացվել։ Այնուհանդերձ, նա դեռ մեծ հեղինակություն է վայելում ԱԱԿ-ի աղքատ անդամների շրջանում, ինչի պատճառով էլ ստացել է «հեռախոսային նախագահ» մականունը։

Հարավաֆրիկյան հեռուստաեթերը լի է կադրերով, որոնցում մարդիկ սուպերմարկետներից տենդագին կերպով ապրանքներ են դուրս բերում՝ տեխնիկա, խմիչք, սննդամթերք, իսկ ոստիկանությունն անգործության է մատնված։

 Զոհերը հիմնականում այդ թալանի ժամանակ ծեծկռտուքի ու հրմշտոցի հետևանք են։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿուբայում անկարգությունների ընթացքում առաջին զոհն է արձանագրվել
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուս․ Եվրոպան չեղարկում է սահմանափակումները