Կուբան հանդես է եկել հօգուտ հակամարտության բանակցային լուծման

293

Կուբան հանդես է գալիս Ուկրաինայում հակամարտության բանակցային լուծման օգտին, ինչը հաշվի կառնի բոլոր կողմերի շահերը, հայտարարել է հանրապետությունում Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեայի և Պետական խորհրդի նախագահ Էստեբան Լասո Էրնանդեսը։

«Կուզենայի ամենայն վճռականությամբ դատապարտել միակողմանի պատժամիջոցները, որոնք սահմանել են, ընդհանրապես, Արևմուտքի կառավարությունները և, մասնավորապես՝ ԱՄՆ-ը։ Կուզենայի նաև հաստատել, որ Կուբան հանդես է գալիս հակամարտության լուծման բանակցային գործընթացի օգտին, բոլոր կողմերի, այդ թվում՝ ՌԴ-ի շահերը հաշվի առնելով»,- ասել է նա Դաշնային խորհրդի լիագումար նիստում։

«Կուբան վաղուց է նշել, որ Ուկրաինայում հակամարտությունից կարելի էր խուսափել, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չմոտենային ՌԴ սահմաններին, և այդ դաշինքում չգերիշխեր հարձակողական բնույթի ռազմական հայեցակարգը, ինչը տասնամյակներ շարունակ անտեսել է Ռուսաստանի հիմնավորված պահանջները անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- ընդգծել է Լասո Էրնանդեսը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՀ ղեկավարը Ուկրաինայի կրած վնասը գնահատել է 600 մլրդ եվրո
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Ֆրանսիան խաղաց ոչ ոքի, երկրորդ ուղեգիրը D խմբից նվաճեց Ավստրալիան (տեսանյութ)