Կումանը՝ «Բարսելոնան» ուժեղացնելու անհրաժեշտության մասին

372

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է թիմն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։

«Ակումբի ղեկավարության հետ զբաղվում ենք այդ հարցով։ Փորձում եմ հստակ հայտնել իմ դիրքորոշումը՝ գիտակցելով նաև ակումբի ֆինանսական վիճակը։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի ուժեղացնել կազմը, քանի որ դա անհրաժեշտություն է։ Սակայն, եթե չկարողանանք անել դա, աշխատանքը կշարունակվի։

Առաջիկայում մենք կքննարկենք խաղացողների հեռանալը։ Յուրաքանչյուրը պետք է ունենա ապագա, և այս իրավիճակն օգտակար չէ ո՛չ ֆուտբոլիստների, ո՛չ խաղացողների, ո՛չ էլ ակումբի համար։ Շատ խաղացողներ չեն ստանա խաղաժամանակ։ Դա շատ ծանր իրավիճակ է»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության երրորդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 7 միավոր և 6 առաջատարների թվում է:

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին
Հաջորդ հոդվածըAimchess US Rapid. Արոնյանն ու Կարլսենը կիսում են երկրորդ տեղը