Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայաստանի հավաքականին

371

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում միացել է Հայաստանի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով լուսանկար։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 30-ին է ժամանել Սկոպյե, որտեղ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Հայաստանի պատվիրակությունը հանգրվանել է Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։

Մրցավայրում Հայաստանի հավաքականին օգոստոսի 30-ին կմիանան նաեւ Անդրե Կալիսիրը, Հովհաննես Համբարձումյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Հայաստանի հավաքականը Երևանից մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով — «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան — «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան — «Արարատ»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան — «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան — «Փյունիկ» 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Նախորդ հոդվածըԱդրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ
Հաջորդ հոդվածըԿումանը՝ «Բարսելոնան» ուժեղացնելու անհրաժեշտության մասին