‘Կուտակային կենսաթոշակային համակարգը հասնում է Արցախ. «Ժողովուրդ»’

1219

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը հասնում է նաև Արցախ։ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ հաջորդ շաբաթ ԼՂՀ Ազգային ժողովում խորհրդակցություններ կանցկացվեն, և կքննարկվեն համակարգի անցման վերաբերյալ բոլոր հարցերը, սակայն դեռ մեծ օրակարգում հարցն ընդգրկված չէ։

 Թերթը նշում է, որ նախորդ տարվանից սկսած՝ Արցախի օրենսդիր մարմինը նմանօրինակ քննարկումներ ծավալել է, և մտադրություն կա կենսաթոշակային նոր համակարգին անցնել 2015-ի հունվարից։ ԼՂՀ Աժ աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ եթե համակարգի նկատմամբ հանրային դժգոհության ալիք բարձրանա, ապա ԼՂՀ իշխանությունները ժողովրդի կամքին դեմ չեն գնա։ Նրա խոսքով՝ իրենք կկասեցնեն կուտակային համակարգի ներդրումը, եթե դրա պահանջը լինի ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դատական կարգադրիչները դեռ չեն ստացել հունվարի աշխատավարձը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև’