«Կռվախողովակաշար»․ Ուկրաինան և Լեհաստանը դատապարտում են

413

Ուկրաինան և Լեհաստանը դատապարտել են ռուսաստանյան «Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավրվածությունը։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է այդ երկրների ԱԳՆ-երի կայքերում։

«Այդ որոշումը լրացուցիչ քաղաքական, ռազմական և էներգետիկ սպառնալիքներ է ստեղծել Ուկրաինայի և, ընդհանուր առմամբ՝ ամբողջ Կենտրոնական Եվրոպայի համար։ Այն մեծացնում է Եվրոպայի անվտանգության նկատմամբ Ռուսաստանի կողմից ապակառուցողական ազդեցություն գործելու հնարավորությունները, խորացնում է տարաձայնությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները զիջումների է գնացել և հրաժարվել է խողովակաշարի շինարարության կապակցությամբ իր սահմանած պատժամիջոցներից։ Ընդ որում, ինչպես հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը, ԱՄՆ-ն առաջվա պես դեմ է գազատարի շինարարությանը։

«Մենք այն դիտարկում ենք որպես Կրեմլի աշխարհաքաղաքական նախագիծ, որը միտված է մեծացնելու իր ազդեցությունը Եվրոպայում  ռուսաստանյան էներգակիրների օգնությամբ և առաջ անցնելու Ուկրաինայից։ Մենք չենք թաքցրել, որ դա վատ գործարք է Գերմանիայի, Ուկրաինայի և Եվրոպայի համար»,- Փրայսի խոսքն է մեջբերում Wall Street Journal թերթը։

Գերմանիան, ի պատասխան ԱՄՆ-ի զիջման, պարտավորվել է աջակցել ռուսաստանյան գազը Ուկրաինայով տարանցելու պայմանագիրը ևս 10 տարով երկարացնելու հարցում, նաև խոստացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ նախաձեռնել՝ Կիևի նկատմամբ Մոսկվայի ագրեսիվ գործողությունների դեպքում։

Փոխանցւմ է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍամբոն պաշտոնապես ճանաչվել է օլիմպիական մարզաձև
Հաջորդ հոդվածըՓրկարարները զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակում են Մատաղիսում