‘Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն’

1957

Հովիկ Աբրահամյանը ցանկանում է օպտիմիզացնել կառավարման համակարգը: Այս մասին «Արմենպրես»- փոխանցմամբ՝ նա հայտարարել է Ջերմուկում լրագրողների հետ զրույցում: «Մենք պետք է աստիճանաբար օպտիմիզացնենք կառավարման համակարգը, որովհետև 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, քայլեր ենք կատարելու դրանց վերամիավորման համար: Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսման, և , ամենակարևորը, աշխատանքի արդյունավետության: Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»,- ասաց վարչապետը:

Կառավարության՝ նոյեմբերի 6-ի որոշմամբ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելու են, ինչպես նաև ստեղծվելու է նոր՝ միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցվել է քրգործ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցիների հակաղարաբաղյան սադրանքը “WTM-Excel London-2014 ցուցահանդեսին (Ֆոտո)’