‘Կստուգվի նաեւ ատոմակայանը. Սանասարյանի 100 օրը. Ա1+’

1518

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր ասուլիսով ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ նշելով, թե ինչ չարաշահումներ են հայտնաբերվել իրենց կողմից այս ընթացքում:

Ա1+-ի փոխանցմամբ, Սանասարյանն ասել է, որ տարիներ շարունակ պետական միջոցները վատնվել են, իսկ ամենամեծ չարաշահումներն արձանագրվել են Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում, որտեղից առաջիկայում 140 միլիոն դրամ գումար կգանձվի պետբյուջե։

Մի քանի բուհերում այս պահին ստուգումներ են ընթանում, աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին եւ նոր միայն տվյալներ կհրապարակվեն։

Ծառայության հաջորդ թիրախը լինելու է Հայկական ատոմային էլեկտրակայանը: Սանասարյանն ասել է, որ  հանձնարարականը վարչապետից են ստացել։

Նախորդ հոդվածը‘Ռուս-թուրքական աշխատանքային խումբը Անկարայում քննարկել է Սիրիայի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. ԱՄՆ-ում կանանց մեծ մասը դժգոհ է Թրամփի աշխատանքից’