‘Ռուս-թուրքական աշխատանքային խումբը Անկարայում քննարկել է Սիրիայի հարցը’

1366

«Ռուս-թուրքական աշխատանքային խումբը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը բանակցություններ է անցկացրել, որոնց ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,-ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ:

Օգոստոսին ՌԴ և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Ակարը երկու անձնական հանդիպում են ունեցել՝ քննարկելով Սիրիայում հումանիտար իրավիճակի կարգավորման, այդ թվում՝ փախստականների վերադարձի հարցեր:

Ի դեպ, սեպտեմբերի 7-ին Իրանում տեղի կունենա Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողով՝ նվիրված սիրիական կարգավորմանը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնակատար. Հունգարիան, Իտալիան, Լեհաստանը և Ռումինիան ուզում են ոչնչացնել ԵՄ-ն’
Հաջորդ հոդվածը‘Կստուգվի նաեւ ատոմակայանը. Սանասարյանի 100 օրը. Ա1+’