‘Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները’

1210

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահները հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ այսօր քննարկել են ԼՂ խնդրի կարգավորմանը հասնելու ճանապարհները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ անհրաժեշտ է խուսափել հռետորաբանությունից, որը կարող է ավելացնել լարվածությունը կամ վնասել կարգավորման գործընթացին։ ԱԳ նախարարների հետ քննարկել են նաեւ հաշտեցմանն ուղղված՝ վստահության ամրապնդման միջոցները:

Այս ամսվա ընթացքում ԵԱՀԿ Միինսկի ամանախագահները կայցելեն տարածաշրջան՝ հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։

Նախորդ հոդվածը‘LGBT ակտիվիստների ցույցը Սանկտ Պետերբուրգում անցել է անվտանգության ուժեղացված պայմաններում’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկու. Մխիթարյանը չի հեռանա «Շախտյորից»’