‘Միրչա Լուչեսկու. Մխիթարյանը չի հեռանա «Շախտյորից»’

909

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն պատասխանել է իտալական լրատվամիջոցներից մեկի՝ «Itasportpress»-ի հարցերին, ։

Հարցազրույցի ընթացքում ռումինացին անդրադարձել է նաև իր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ թուրինյան «Յուվենտուսի» հետաքրքրվածության մասին լուրերին։

«Հենրիխը մեր թիմի առանցքային խաղացողներից է, ուստի նրան չենք վաճառելու ոչ մեկի։ «Յուվենտուսը» պետք է սևեռվի այլ տրանսֆերային նպատակների վրա, քանի որ Մխիթարյանը չի հեռանա «Շախտյորից»։ Մենք ցանկանում ենք շարունակել մեր ուղին Չեմպիոնների լիգայում, իսկ Հենրիխը անչափ հետաքրքիր ֆուտբոլիստ է, ով շարունակում է առաջադիմել իր թիմակիցների հետ միասին»։  

Խոսելով թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի՝ «հանքափորների» կազմ հնարավոր տեղափոխության մասին տեղեկություններին, Լուչեսկուն ընդգծել է. «Ես միայն իմ հիացմունքն եմ արտահայտել Բուֆոնի խաղի վերաբերյալ, քանի որ նա ինձ համար աշխարհի լավագույն դարպասապահն է։ Սակայն ես ոչինչ չեմ ասել այն մասին, թե մտադիր եմ Բուֆոնին հրավիրել Ուկրաինա։ Հրաշալի կլիներ, եթե նա հանդես գար «Շախտյորում», բայց դա անհնար է»։

Armsport.am

Նախորդ հոդվածը‘Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանական խորհրդարանում հարբեցողների թիվն աճում է’