‘Կրակոցներ «Լիսկայի» տան առաջ. Կա մեկ սպանված եւ վիրավորներ’

2068

Այսօր գիշերը, ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի, 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, բարձրաստռիճան զինվորական սպա: Մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է` Սուրիկ Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը: Ազբյուրը հայտնում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիս են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննչական խումբը, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ: Գորիս են ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը

Shamshyan.com-ը հայտնում է նաեւ, որ հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել, որին ի դեպ ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը եւ զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրույցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել: Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը և այդ կադրերը կօգնի քննչական մարմնին: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ: Ըստ տեղեկությունների՝ փաստի առթիվ քննությունը հնարավոր է վարի Հատուկ քննչական ծառայությունը կամ ՊՆ քննչական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Եղիսաբեթ 2-րդը թագադրման 60-րդ տարեդարձը նշում է նեղ շրջապատում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը’