‘Ռուսաստանն արգելափակել է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը’

800

Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որում մտահոգություն էր հայտնվում Սիրիայի կառավարական զորքերի եւ լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման գործողութուններով, որոնք պաշարել են Լիբանանի հետ սահմանակից Քուսեյր քաղաքը: Քաղաքի համար մարտերն ընթանում են արդեն 2 ամսից ավելի: ՄԱԿ-ը եւ Կարմիր խաչը երկու կողմերին հորդորել են դադարեցնել կրակը` թույլ տալով խաղաղ բնակչությանը հեռանալ քաղաքից: Քաղաքում պարենի, ջրի եւ դեղորայքի սուր կարիք է զգացվում: 

ՄԱԿ-ի ԱԽ հայտարարության տեքստը պատրաստել էր Մեծ Բրիտանիան: ԱԽ բոլոր հայտարարությունները պետք է հաշվի առնեն Խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների կամքը: Ռուսաստանը արգելափակել է հայտարարության տեքստը, պատճառաբանելով, որ ԱԽ-ը նմանատիպ բանաձեւ չէր ընդունում, երբ քաղաքը գտնվում էր ապստամբների վերահսկողության ներքո:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ «Լիսկայի» տան առաջ. Կա մեկ սպանված եւ վիրավորներ’
Հաջորդ հոդվածը‘ «Լիսկան» Բակո Սահակյանի ներկայությամբ մայր է հայհոյել, վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ’