Կրակոցներ Նյու Յորքի մետրոյում

458

Երեքշաբթի առավոտյան Նյու Յորքի մետրոյի  կայարանի հարթակում զինված հարձակման հետևանքով տուժել է առնվազն 16 մարդ։

Ոստիկանությունը հայտարարել է, որ հարցաքննության նպատակով որոնում է 62-ամյա ոմն Ֆրենկ Ջեյմսի, որը կարող է լինել ինչպես կասկածյալը, այնպես էլ հավանական վկա․ այդ մարդու անունը նշված է բեռնատար մեքենայի վարձակալման պայմանագրում, որի բանալին գտել են հանցանքի վայրում։

Նյու Յորքի ոստիկանության գլխավոր խուզարկու Ջեյմս Էսսիգը հայտնել է, որ հարձակվողը 33 կրակոց է արձակել՝ վիրավորելով առնվազն 10 մարդու մետրոյի կայարաններից մեկում։ Նա նաև ծխագլանիկ է պայթեցրել։

Հինգ հոգի կայուն ծանր վիճակում են, վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է Նյու Յորքի ոստիկանության կոմիսարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴոնբասը՝ արյունալի, վճռորոշ սպասման մեջ
Հաջորդ հոդվածըՓորձագետ․ Ուկրաինացի զինվորներն ընկճված են