Փորձագետ․ Ուկրաինացի զինվորներն ընկճված են

448

Ուկրաինացի ծովային հետևակայինների ակտիվ գերի հանձնվելը ցույց է տալիս, որ հետագա դիմադրությունն անիմաստ է, նրանք բարոյապես ընկճված են, դա կարող է օրինակ ծառայել նաև շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի մյուս զինվորների համար, РИА Новости-ին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Մարիուպոլում գերի է հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1026 ուկրաինացի զինվոր։

«Դա ցույց է տալիս, որ շրջապատված ուկրաինացի զինծառայողները, գիտակցելով հետագա դիմադրության անօգուտ լինելը և ձգտելով պահպանել իրենց կյանքը, սկսել են զանգվածաբար գերի հանձնվել,- ասել է Կորոտչենկոն։- Դա, հավանաբար, միակ ճիշտ քայլն է ստեղծված իրավիճակում, քանի որ նրանց ոգին ընկել է, հետագա դիմակայությունն այլևս իմաստ չունի՝ ըստ էության, ուստի գերի հանձնվելը միակ ճիշտ որոշումն է ուկրաինացի զինծառայողների համար»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրակոցներ Նյու Յորքի մետրոյում
Հաջորդ հոդվածըԵլույթ գնդակահարության պատի տակ դրված ԱԺ ամբիոնից. ՉԻ