‘Կրակոցներ Քանաքեռ-Զեյթունում. Կրակողը քաղաքապետի խորհրդականի որդին է’

1795

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ, հնչել են կրակոցներ:

Շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված 3 պարկուճ և 1 գնդակ:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին տեղեկացրել են, որ կրակոցները արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում են: «Պորշ Կայեն» մակնիշի 80 TT 600 համարանիշի ավտոմեքենայի մեջից օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էփայտյա մահակ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի օգտագործմամբ) հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. հերթական անգամ՝ թիկունքից հարված սեփական ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Օսիպյանը վկայի ներկայությամբ գործարք է առաջարկել. «Ազատություն»’