‘Կրասնոդարում ոստիկանները ծնունդ են ընդունել տրոլեյբուսի կանգառում’

1106

Կրասնոդարի ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, ոստիկանության սպաներ Իլյա Չերնիխը և Ռենատ Նելենը, մինչ բժիշկների ժամանումը, ծնունդ են ընդունել հանրային տրանսպորտի կանգառում, հաղորդել է քաղաքի ՆԳՆ վարչության մամլո ծառայությունը:

Ոստիկանները պարեկել են Կրասնոդարի կայարանամերձ տարածքում, երբ լսել են հղի կնոջ ճիչերը: Նրանք շտապօգնություն են կանչել, սակայն ծննդաբերությունն սկսվել է մինչև բժիշկների ժամանելը: Հեռախոսով խորհրդակցելով բժիշկների հետ՝ ոստիկաններն օգնել են աղջնակի լույս աշխարհ գալուն: Տեղ հասած շտապօգնությունը մորն ու մանկանը տեղափոխել է հիվանդանոց:

Ավելի ուշ, սակայն,  հայտնի է դարձել, որ նույն օրը կինը երեխայից հրաժարվելու գրավոր դիմում է ներկայացրել: Փոխանցում է Interfax-ը:  

Նախորդ հոդվածը‘Աթենքում Իսրայելի դեսպանատան մոտ անհայտ անձը ավտոմատից կրակահերթ է բացել’
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Ռուսաստանցիները իշխանության աղբյուր են համարում նախագահին’