‘Կրասնոյարսկում ուղևորները հրելով թռիչքուղի են դուրս բերել օդանավը (տեսանյութ)’

1734

— 52 աստիճանի ժամանակ ինքնաթիռի շասսին սառել և կպել է Կրասնոյարսկի մարզի Իգարկա քաղաքի օդանավակայանի ծածկույթին:

Ինչպես LifeNews-ին հայտնել է Իգարկա օդանավակայանի աղբյուրը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել երեկ առավոտյան: Երբ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -52, օդանավի շասսիները կպել են հատակին և ինքնաթիռը չի կարողացել դուրս գալ թռիչքուղի:

Միջադեպի ժամանակ օդանավում շուրջ 70 մարդ է եղել, որոնք օգնել են անձնակազմին ու տեխնիկական սպասարկման խմբին տեղից շարժել օդանավը:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Նոյեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ’